Ա. Միկոյան փողոցում վաճառվում է 4 սենյականոց ընդարձակ, հարմարավետ և գեղեցիկ դիզայնով բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 105 քմ.: Այն գտնվում է 14 հարկանի նորակառույց շենքի 6-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, ունի նրբաճաշակ գունային լուծումներ, հյուրասենյակում տեղադրված են հատակից առաստաղ ձգվող պատուհաններ: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, հովացումը` օդորակչով: Սանհանգույցը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանն ունի բաց պատշգամբ: Վաճառվում է ողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին։