Վաճառվում է 3 սենյականոց ընդարձակ և հարմարավետ բնակարան՝ 124 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մամիկոնյանց փողոցում` 19 հարկանի նորակառույց շենքի 5-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո վերանորոգված է: Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով և սալիկով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է նաև օդորակիչ։ Սանհանգույցները սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով: Բնակարանը կահավորված է և ապահովված է անհրաժեշտ տեխնիկայով: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, դպրոց, մանկապարտեզ և այլն: Բնակարանի հետ հնարավոր է գնել նաև ստորգետնյա կայանատեղ` հավելավճարով: Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին: