Մամիկոնյանց փողոցում վաճառվում է 2 սենյականոց լուսավոր և հարմարավետ բնակարան, որը գտնվում է 15 հարկանի նորակառույց շենքի 5-րդ հարկում։ Ընդհանուր մակերեսը կազմում է 60 քմ.։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով: Սանհանգույցը և խոհանոցը սալիկապատված են: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Բնակարանն ունի բաց պատշգամբ, որից բացվում է տեսարան դեպի քաղաքը: Շենքն ունի անվտանգության համակարգ, վերելակ և ստորգետնյա կայանատեղ` հավելավճարով: Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին: