Ազատության պողոտայում՝ 2-րդ գծի վրա, Նոր Զովք սուպերմարկետի մոտակայքում, վաճառվում է 3 սենյականոց բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 87 քմ.: Այն գտնվում է 5 հարկանի քարե շենքի 5-րդ հարկում: Բնակարանը և տանիքը կապիտալ վերանորոգված են, տանիքը թիթեղյա է: Առաստաղի բարձրությունը 2.80 մետր է: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ, միջսենյակային փայտից դռներ, հատակը ծածկված է մանրահատակով։ Սանհանգույցը և խոհանոցը սալիկապատված են: Վաճառվում է խոհանոցի կահույքի և տեխնիկայի հետ միասին: