Մաշտոցի պողոտայում՝ Օպերայի թատրոնի հարևանությամբ, վաճառվում է 3 սենյականոց ընդարձակ և լուսավոր բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 98 քմ.: Այն գտնվում է 12 հարկանի պանելային շենքի 9-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է: Ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով։ Բնակարանն ունի բաց պատշգամբ` քաղաքի տեսարանով: Մոտակայքում կարող եք գտնել բազմաթիվ խանութներ, ժամանցի կենտրոններ, սուպերմարկետներ, բանկեր: Բնակարանը վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին: