Երկարաժամկետ վարձակալությամբ է տրվում 3 սենյականոց բնակարան՝ 78 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ծարավ Աղբյուր փողոցում, 14 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 14-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը պատված է սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը կահավորված է, ապահովված է անհրաժեշտ տեխնիկայով։ Ունի բաց պատշգամբ` գեղեցիկ տեսարանով: Շենքում գործում է 2 վերելակ և անվտանգության համակարգ: