Վաճառվում է 1 ձևափոխված 2 սենյականոց արևկող բնակարան` 48 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ա. Խաչատրյան փողոցում՝ 5 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, հատակը ծածկված է լամինատով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, սանհանգույցը հագեցած է սանտեխնիկայով: Մոտակայքում կան խանութներ։ Վաճառվում է խոհանոցի կահույքի հետ միասին: