Վաճառվում կամ օրավարձով, նաև երկարաժամկետ վարձակալության է տրվում 4 սենյականոց յուրահատուկ դիզայնով և շքեղ վերանորոգված դուպլեքս բնակարան՝ 200 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Խանջյան և Թումանյան փողոցների խաչմերուկում, 5 հարկանի քարե շենքի 3-րդ և 4 հարկերում: Տեղադրված է հատակից առաստաղ ձգվող եվրո պատուհաններ, սենյակների հատակը ծածկված է բարձրորակ մանրահատակով: Սանհանգույցները պատված են բարձրորակ սալիկներով, հագեցած են անհրաժեշտ սանտեխնիկայով: Բնակարանում տեղադրված է գազի կաթսա, հատակը տաքացվում է և ունի 2 ջրագիծ: Առաջին հարկում կա մեծ բուխարիով հյուրասենյակ, խոհանոց, 1 սանհանգույց, երկրորդ հարկում` 3 ննջասենյակ, 2 լոգասենյակ: Ունի 2 բացօթյա պատշգամբ, մեկը բացվում է դեպի բակ, մյուսը` Խանջյան փողոց: Ունի առանձին անձնական օգտագործման վերելակ: Վաճառվում է կահույքի և ողջ տեխնիկայի հետ միասին: Երկարաժամկետ վարձ` 1300 - 2500 $, օրավարձով` 75-160 $: