Վաճառվում կամ վարձով է տրվում 2 սենյականոց շքեղ եվրովերանորոգումով և չբնակեցված բնակարան՝ 73 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Վ. Փափազյան փողոցում՝ 15 հարկանի նորակառույց շենքի 12-րդ հարկում: Բնակարանը եվրո նորոգված է որակյալ նյութերով։ Հատակը ծածկված է շատ որակյալ լամինատով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է նաև օդորակիչ։ Սանհանգույցը պատված է իտալական սալիկներով, հագեցած է որակյալ սանտեխնիկայով: Բնակարանի ողջ կահույքը և տեխնիկան արտասահմանյան հայտնի բրենդներից է: Տրվում է ողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին: