Վաճառվում է 2 սենյականոց բնակարան՝ 62 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մ. Բաղրամյան պողոտայի և Պռոշյան փողոցի խաչմերուկում՝ 16 հարկանի պանելային շենքի 1-ին հարկում: Բնակարանը վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ` ճաղավանդակներով, հատակը պատված է մանրահատակով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Բնակարանը վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին: Շենքը գտնվում 1-ին գծի վրա, հարևանությամբ կան բազմաթիվ խանութներ, դպրոց, մանկապարտեզ, տրանսպորտի կանգառ և Բաղրամյան մետրոյի կայանը: