Վարձով է տրվում 3 սենյականոց բնակարան՝ 75 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Լեո և Սարյան փողոցների խաչմերուկում՝ 16 հարկանի նորակառույց շենքի 8-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է։ Ջեռուցում և հովացումն իրականացվում է կենտրոնացված համակարգով։ Սանհանգույցները պատված են սալիկներով, հագեցած են սանտեխնիկայով: Բնակարանը ապահովված է կահույքով, տեխնիկայով։ Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։