Հյուսիսային պողոտայում` 8 հարկանի նորակառույց շենքի 3-րդ հարկում, վաճառվում կամ վարձակալությամբ է տրվում ընդարձակ և բարձրորակ վերանորոգումով 4 սենյականոց բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 205 ք.մ.: Բնակարանն ունի լուսավոր սենյակներ, տարբեր տեսարաններով 4 բացօթյա պատշգամբ, 3 սանհանգույց` հագեցած անհրաժեշտ սանտեխնիկայով: Ջեռուցման ու հովացման համակարգը կենտրոնացված է: Հատակի մի մասը ծածկված է պրեսգրանիտով, մյուս մասը` կաղնե մանրահատակով: Շենքն ունի անվտանգության համակարգ, ստորգետնյա ավտոկայանատեղ: