Վաճառվում է 2 սենյականոց հարմարավետ բնակարան՝ 67 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Կոմիտասի պողոտայում՝ Ինեկո բանկի մոտ, 10 հարկանի նորակառույց շենքի 7-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է, տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է պրեսգրանիտով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, սանհանգույցը հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանն ապահովված է կահույքով և անհրաժեշտ տեխնիկայով: Մոտակայքում են գտնվում անհրաժեշտ խանութները, դպրոց, մանկապարտեզ: Վաճառվում է կահույքի, տեխնիկայի և ավտոտնակի հետ միասին: