Կիևյան և Օրբելի փողոցների խաչմերուկում վաճառվում է 3 սենյականոց լուսավոր, արևկող գեղեցիկ դիզայնով բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 155 քմ.: Այն գտնվում է 6 հարկանի նորակառույց շենքի 5-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո վերանորոգված և չբնակեցված է: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է նաև օդորակիչ: Պատուհանները որակյալ են, հատակը ծածկված է լամինատով և պրեսգրանիտով, որը տաքացվող է: Սանհանգույցները սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով: Բնակարանն ունի պատշգամբ, խոհանոցը կահավորված է: Շենքում առկա է վերելակ: Բնակարանի հետ կարող եք ձեռք բերել նաև ստորգետնյա կայանատեղեր` հավելավճարով: