Առինջում, Խ. Աբովյան և Մ. Բաբաջանյան փողոցիների խաչմերուկի մոտակայքում` վաճառվում է երկհարկանի նորակառույց, յուրօրինակ ոճով կառուցված, գեղեցիկ առանձնատուն, որի շինության ընդհանուր մակերեսը կազմում է 126 ք.մ., ընդհանուր հողատարածքինը` 376 ք.մ.։ Առանձնատունը կապիտալ վերանորոգված է, գեղեցիկ կահավորված և հագեցած անհրաժեշտ տեխնիկայով: Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, հատակից առաստաղ ձգվող վիտրաժե եվրոպատուհաններ, որի շնորհիվ տունն ունի գեղեցիկ լուսավորություն: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Զովացումը կատարվում է օդորակիչների միջոցով: 1-ին հարկում կա հյուրասենյակ, 1 ննջասենյակ, խոհանոց և 1 սանհանգույց, 2-րդ հարկում` 3 ննջասենյակ, 1 սանհանգույց: Սենյակների հատակը ծածկված է բարձրորակ պրեսգրանիտով, 1-ին հարկի հատակը նաև տաքացվում է: Սանհանգույցները սալիկապատված են եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած բարձրարժեք սանտեխնիկայով: Առկա է 2 մեքենայի համար բացօթյա ավտոկայանատեղ: Բակում կա փոքրիկ այգի և ծառեր: Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին: