Հյուսիսային պողոտայում, քաղաքի լավագույն հատվածում վաճառվում է 3 սենյականոց ընդարձակ և լուսավոր բնակարան` 120 ք.մ. մակերեսով, որը գտնվում է 10 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 7-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորգված է, տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, ջեռուցումն ու հովացումն իրականացվում է կենտրոնացված համակարգով: Հատակը ծածկված է բնական քարով, սենյակներինը` բարձրորակ մանրահատակով: Ունի լվացքատուն: Առկա է բացօթյա պատշգամբ` գեղեցիկ տեսարանով: Ունի 2 սանհանգույց` պատված եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած բոլոր տեսակի անհրաժեշտ սանտեխնիկայով: Բնակարանը գեղեցիկ կահավորված է և համալրված գույքով: Շենքն ունի անվտանգության համակարգ: Մոտակայքում է գտնվում Հանրապետության հրապարակը, օպերային թատրոնը, բոլոր անհրաժեշտ բրենդային խանութները, տարբեր հաստատություններ և ժամանցի վայրեր: Վաճառվում է կահույքով և տեխնիկայով: