Ձորափի փողոցում` Նաիրի բժշկական կենտրոնի հարևանությամբ վարձակալության է տրվում 5 սենյականոց լուսավոր և ընդարձակ բնակարան՝ 265 ք.մ. մակերեսով, որը գտնվում է 14 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 13-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրովերանորոգված է, դիզայներական յուրօրինակ լուծումներով և բարձրարժեք գույքով համալրված։ Տեղադրված է երկաթե դուռ, վիտրաժե պատուհաններ, հատակը ծածկված է բարձրորակ մանրահատակով և գրանիտով: Ունի ջեռուցման և հովացման կենտրոնացված համակարգ։ 3 ննջասենյակներն ունեն կից սանհանգույցներ: Սանհանգույցները պատված են գրանիտով, հագեցած բարձրաճաշակ սանտեխնիկայով: Ունի բացօթյա պատշգամբ, նաև ընդարձակ տերասա` որից բացվում է տպավորիչ տեսարան։ Կան ներկառուցված պահարաններ: Շենքն ունի 2 վերելակ, անվտանգության համակարգ: Առկա է ստորգետնյա ավտոկայանատեղ` հավելավճարով: