Ավան համայնքում` Մ. Բաբաջանյան փողոցում` 1-ին գծի վրա վաճառվում է եռահարկ ունիվերսալ կոմերցիոն նշանակության տարածք, որի շինության ընդհանուր մակերեսը կազմում է 630 ք.մ. իսկ հողատարածքինը 369 ք.մ.: Տարածքը գործել է որպես ռեստորանային համալիր: Շենքը մոնոլիտ է և կառուցվել է 2015 թ.-ին: Բացի 3 հարկերից ունի ևս 2 հարկ, կիսանկուղային և նկուղային, որոնք ունեն առանձին մուտքեր: Ընդհանուր տարածքն ունի 3 առանձին մուտք, 2-ը` նկուղներից, 1-ը` ընդհանուր շենքից: Տարածքը կապիտալ վերանորոգված է, ապահովված բոլոր անհրաժեշտ պայմաններով: Տեղադրված է գազի կաթսա, օդորակիչներ: 1-ին և 2-րդ հարկերում կան 2 ընդարձակ սրահներ, սանհանգույցներ, 2 խոհանոց, համալրված մանղալով, սառնարաններով, բոլոր տեսակի խոհանոցային սարքավորումներով: 3-րդ հարկը մանսարդային է, ունի ընդհանուր 1 ընդարձակ սենյակ: Սրահների հատակները ծածկված են կերամոգրանիտով, կա 7 սանհանգույց, որոնք սալիկապատված են բարձրորակ սալիկներով և հագեցած անհրաժեշտ սանտեխնիկայով: Բացի 3 ընդարձակ սրահներից կան ևս 5 սենյակներ: Առկա է բուխարիով աշխատասենյակ, խորդանոց: Սրահներն ունեն գեղեցիկ դիզայնով ինտերյեր, կահավորված են ռեստորանի գործունեությանը համապատասխան և ապահովված տեխնիկայով: Առկա է բացօթյա ավտոկայանատեղի` ետնամասից 6 մեքենայի համար նախատեսված, փողոցի կողմից` 10 մեքենայի համար: Հարմար է ծառայեցնել որպես ռեստորանային կամ սրճարանային բիզնես: Վաճառվում է ամբողջ կահույքի, տեխնիկայի և սարքավորումների հետ միասին: