Վաճառվում է ունիվերսալ կոմերցիոն նշանակության տարածք, որը գտնվում է Արաբկիր համայնքում, Ն. Տիգրանյան փողոցում, 14 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի առաջին հարկում: Ընդհանուր մակերեսը կազմում է 95 ք.մ.: Առաստաղի բարձրությունը 3,8 մ է: Այն կապիտալ եվրովերանորոգված է, տեղադրված է բարձրորակ մուտքի երկաթե դուռ, վիտրաժե եվրոպատուհաններ, ինչը տարածքը շատ լուսավոր է դարձրել: Տեղադրված է գազի կաթսա: Հատակը ծածկված է լամինատով, սանհանգույցը սալիկապատված է և ապահովված սանտեխնիկայով: Առկա է բացօթյա ավտոկայանատեղի: Ունի բարեկարգ բակ, շենքի մոտ կա մարզադաշտ, խաղահրապարակ: Մոտակայքում է գտնվում N 54 դպրոցը, տարատեսակ խանութներ, ժամանցի վայրեր և տրանսպորտային կանգառներ: Հարմար է որպես գրասենյակային տարածք, խանութ, վարսավիրանոց, մանկական զարգացման կենտրոն, խաղասրահ և գործունեության այլ նպատակների համար: