Երկարաժամկետ վարձակալության կամ օրավարձով է տրվում 2 սենյականոց հարմարավետ բնակարան` 70 քմ մակերեսով, որը գտնվում է Սայաթ-Նովա պողոտայում, 12 հարկանի շենքի 10-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված են ջեռուցման և օդորակման անհատական համակարգեր, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և սալիկներով: Սանհանգույցը սալիկապատված է և ապահովված է սանտեխնիկայով: Բնակարանն ապահովված է կահույքով, կենցաղային տեխնիկայով և բոլոր պարագաներով: Շենքում գործում է վերելակ, տեղադրված է դոմոֆոն: Մոտակայքում են գտնվում Օպերայի և Բալետի թատրոնը, բազում խանութներ, բանկեր, սրճարաններ և ժամանցի վայրեր: