Աբովյան քաղաքում, Հատիս փողոցում վաճառվում է բազմաֆունկցիոնալ կոմերցիոն նշանակության համալիր տարածք, որը բաղկացած է ռեստորանից և բացօթյա սրճարանից` 120 քմ ընդհանուր մակերեսով, նաև ավտոսպասարկման կետից` 180 քմ մակերեսով: Առկա է նաև հողատարածք` 840 քմ մակերեսով: Ռեստորանն ունի ընդարձակ և լուսավոր սրահ, 2 սանհանգույց: Ռեստորանը և սրճարանը գեղեցիկ կահավորված են, համալրված համապատասխան պարագաներով: Ջեռուցումն ու հովացումը իրականացվում է օդորակչի միջոցով: Ունի 2 խոհանոց` հագեցած կահավորանքով, խորովածի մանղալով, ունի 2 թոնիր, սառնարաններ, կոնվեկցիոն վառարաններ և ժամանակակից սարքավորումներ: Ռեստորանը հնարավոր է առանձին վարձակալել: Ավտոսպասարկման կետը բաղկացած է 4 բոքսերից` 2 լվացման, վուլկանացման, յուղման կետերից, որոնք ապահովված են անհրաժեշտ սարքավորումներով: Ունի աշխատասենյակ, սանհանգույց և լոգասենյակ, հանդերձարան, խորդանոց: Հողատարածքը հարմար է օգտագործել կառուցապատման նշանակությամբ` ինչպես բազմաբնակարան շենքի, այնպես էլ կոմերցիոն տարածքի համար: Առկա է բացօթյա ավտոկայանատեղի: Տարածքը 3 կողմից ունի ճանապարհ: Հնարավոր է փոխանակում Երևանում մեկ այլ տարածքի կամ ավտոմեքենաների հետ: