Կոմիտասի պողոտայում վաճառվում է 4 սենյականոց յուրահատուկ դիզայնով, նրբաճաշակ բնակարան՝ 104.5 քմ մակերեսով, որը զբաղեցնում է 18 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 5-րդ հարկը: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված է՝ համապատասխան վերջին եվրոպական ստանդարտների։ Բոլոր սենյակների պատուհանները վիտրաժային են, ունի անհատական ջեռուցման և հովացման համակարգ: Հատակը ծածկված է բարձրորակ լամինատով: Ունի 2 լոգասենյակ, որոնք սալիկապատված են եվրոպական արտադրության սալիներով, հագեցած են սանտեխնիկայով: Սենյակները և խոհանոցը կահավորված են ժամանակակից և ինքնատիպ կահույքով, լի է ներկառուցված պահարաններով։ Բացօթյա պատշգամբից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի պողոտա և Արարատ սարը: Շենքում գործում է 2 վերելակ: Մոտակայքում կան բազում խանութներ, բանկեր և ժամանցի վայրեր: Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին: