Ամիրյան փողոցում՝ վաճառվում է կամ վարձակալության է տրվում 3 սենյականոց լուսավոր և հարմարավետ բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 80 քմ: Այն գտնվում է 11 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 8-րդ հարկում: Բնակարանը դիզայներական ոճով կապիտալ վերանորոգված է, բոլոր սենյակները հագեցած են ժամանակակից նորաձև կահույքով և տեխնիկայով: Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով, սանհանգույցը սալիկապատված է, հագեցած բարձրորակ սանտեխնիկայով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է օդորակիչ, ապահովված է սպասքով և անկողնային պարագաներով: Շենքում գործում է անափան վերելակ, անվտանգության համակարգ: Առկա է ստորգետնյա ավտոկայանատեղի: Մոտակայքում է գտնվում Հանրապետության հրապարակը, բանկերը, խանութներն ու ժամանցի վայրերը: