Վաճառվում է լյուքս դասի գրասենյակային տարածք, որի ընդհանուր մակերեսը կազմում է 220 քմ և գտնվում է Լեոյի փողոցում, 12 հարկանի նորակառույց շենքի 2-րդ հարկում: Տարածքը կապիտալ եվրոնորոգված է, ինտերյերի շինարարական աշխատանքները իրականացվել են բացառապես բարձրորակ նյութերով: Հատակը և սանհանգույցները սալապատված են բարձրորակ քարով: Տեղադրված են վիտրաժե պատուհաններ, ջեռուցումն ու հովացումը կատարվում է կենտրոնացված համակարգով: Բաղկացած է 7 սենյակներից, խոհանոցից և 3 սանհանգույցներից: Տարածքը հարմարավետ կահավորված է, խոհանոցը հագեցած տեխնիկայով: Մոտակայքում կան բազում խանութներ, բանկեր և ժամանցի վայրեր: