Հր. Քոչար փողոցում` առաջին գծի վրա, վաճառվում է ունիվերսալ կոմերցիոն տարածք, որը գտնվում է 5 հարկանի շենքի կիսանկուղային և 1-ին հարկերում: Ընդհանուր մակերեսը կազմում է 208 քմ: Այն կապիտալ վերանորոգված է, բաղկացած է 2 ընդարձակ սպասասրահից, 7 սենյակից, 3 սանհանգույցից, շոգեբաղնիքից և խոհանոցից: Ունի անհատական ջեռուցման և հովացման համակարգեր: Բոլոր սրահները կահավորված են: Տարածքն ունի անվտանգության համակարգ, երկաթե շերտավարագույրով փակվող մուտքի դուռ և պատուհաններ: Տարածքի ֆասադային հատվածը բարեկարգված է: Տարածքը հարմար է էսթետիկ բժշկական կենտրոնի, ատամնաբուժարանի, գեղեցկության սրահի կամ նմանատիպ այլ գործունեության համար: Ներկայում այն շահագործվում է որպես էսթետիկ բժշկության կենտրոն, սակայն հարմար է նաև ցանկակացած հասարակական ոլորտի գործունեություն ծավալելու համար: