Մյասնիկյան պողոտայում վաճառվում է 3 սենյականոց լուսավոր բնակարան, որը գտնվում է 16 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 8-րդ հարկում: Բնակարանի ընդհանուր մակերեսը կազմում է 93 քմ: Այն կապիտալ վերանորոգված է, բոլոր սենյակները և խոհանոցը մոդեռն կահավորված են, համալրված է բարձրորակ տեխնիկայով: Տեղադրված են եվրո պատուհաններ, մուտքի երկաթե դուռ, օդորակիչներ, ապահովված է կենտրոնացված էլեկտրական ջեռուցման համակարգով: Առկա է բաց պատշգամբ` գեղեցիկ տեսարանով: Հատակը ծածկված է որակյալ լամինատով և սալիկներով: Առկա է 2 սանհանգույց, որոնք սալիկապատված են հագեցած սանտեխնիկայով: Շենքում գործում է անխափան վերելակ, ապահովված է անվտանգության համակարգով: Բակը խնամված է, ունի կանաչապատ տարածք և ստորգետնյա կայանատեղ` հավելավճարով: Վաճառվում է ամբողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին: