Գառնիում, Վարդանյան փողոցում վաճառվում է 2 հարկանի առանձնատուն, բնակելի 460 քմ մակերեսով և 1750 քմ տնամերձ հողատարածքով: Առանձնատունը կապիտալ նորոգված է: Առաստաղի բարձրությունը 3 մ է: Ունի նկուղ` 2.70 մ առաստաղով, որն օգտագործվում է որպես մթերքի պահոց: Առանձնատունն ապահովված է հոսանքով, խմելու և ոռոգման ջրով: Տեղադրված է ջրի բաք: 1-ին հարկում կա նախասրահ, 60 քմ մակերեսով ընդարձակ հյուրասենյակ, խոհանոց, 1 լոգասենյակ, 2-րդ հարկում` նախասրահ, 4 ննջասենյակ, 1 լոգասենյակ և 60 քմ մակերեսով պատշգամբ: Տեղադրված են եվրոպատուհաններ, ջեռուցումն ու հովացումն իրականացվում է օդորակիչների միջոցով: Խոհանոցը սալիկապատված է, լոգասենյակները` մասամբ: Բակը բարեկարգ է, ունի բացօթյա լողավազան, բազմաթիվ պտղատու ծառեր` խնձոր, պոպոք, խաղող, ամառային զրուցարան և 1 սանհանգույց: Առանձնատունն ամբողջությամբ պարսպապատված է, ունի 2 կողմից դարպասներով մուտք: Առկա է քարե ավտոտնակ և բաց ավտոկայանատեղի: