Կոմիտասի պողոտայում, "ՍԱՍ" սուպերմարկետի մոտակայքում վաճառվում է կամ վարձակալության է տրվում 2 սենյականոց կապիտալ վերանորոգված և չբնակեցված բնակարան՝ 56 քմ մակերեսով, որը գտնվում է 5 հարկանի` ստալինյան նախագծով կառուցված, քարե շենքի 2-րդ հարկում: Բնակարանն ունի երկկողմանի տեսարան: Այն նորաոճ կահավորված է, հագեցած անհրաժեշտ տեխնիկայով: Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով: Ջեռուցումն ու հովացումը կատարվում է օդորակչի միջոցով: Խոհանոցը և լոգասենյակը պատված են եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Առկա է բաց պատշգամբ: Մոտակայքում կան բազում խանութներ, բանկեր և տրանսպորտի կանգառներ: Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին: