Վաճառվում է 3 սենյականոց բնակարան` 72.4 քմ մակերեսով, որը գտնվում է Դավթաշենի 4-րդ թաղամասում՝ 9 հարկանի պանելային շենքի 2-րդ հարկում։ Բնակարանը պետական վիճակում է, տեղադրված են եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով։ Առկա է 2 սանհանգույց, որոնք հագեցած են սանտեխնիկայով։ Բնակարանն ունի խորդանոց և 2 պատշգամբ՝ բաց և փակ։ Շենքում գործում է անխափան վերելակ, ունի դոմոֆոն։ Բակում առկա է խաղահրապարակ։ Մոտակայքում է գտնվում «Նոր Զովք», «Ծիրան» սուպերմարկետները, մանկապարտեզ, դպրոց, խանութներ, բանկեր և տրանսպորտի կանգառներ։