Վ. Վաղարշյան փողոցի և Կոմիտասի պողոտայի խաչմերուկի մոտ վաճառվում է 3 սենյականոց դուպլեքս բնակարան` 126 քմ մակերեսով, որը գտնվում է 11 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 10-րդ և 11-րդ հարկերում: Բնակարանը նրբաճաշակ դիզայնով և բարձրորակ նյութերով եվրովերանորոգված է, տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրատախտակով (паркетная доска) և իտալական արտադրության (թանկարժեք խանութից) պրեսգրանիտով։ Սանհանգույցները սալիկապատված են և հագեցած անհրաժեշտ սանտեխնիկայով։ Տեղադրված են անհատական ջեռուցման և օդափոխության համակարգեր։ 1-ին հարկում է գտնվում ընդարձակ հյուրասենյակը, խոհանոցը, խորդանոցը և 1 սանհանգույցը, 2-րդ հարկում կա 2 ննջասենյակ, որից մեկն ունի զգեստասենյակ, լվացքատուն և 1 սանհանգույց։ 2 հարկերում կան բաց պատշգամբներ` գեղեցիկ տեսարաններով: Բոլոր սենյակները և խոհանոցը հարմարավետ կահավորված են, համալրված տեխնիկայով, կան ներկառուցված պահարաններ: Վիտրաժների շնորհիվ սենյակներն ունեն գեղեցիկ լուսավորություն: Շենքում գործում է անխափան վերելակ, ապահովված է անվտանգության համակարգով: Մոտակայքում կան բազում խանութներ, բանկեր և ժամանցի վայրեր: Վաճառվում է ներկառուցված պահարանների հետ միասին: