Վաճառվում է կամ երկարաժամկետ վարձակալության է տրվում 3 սենյականոց ընդարձակ ու լուսավոր բնակարան՝ 131 քմ մակերեսով, որը գտնվում է Ա. Միկոյան փողոցում, "Ռիվիերա" նորակառույց թաղամասում, 11 հարկանի մոնոլիտ շենքի 11-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորոգված է, գրեթե չի բնակեցվել։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է պրեսգրանիտով ու լամինատով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Առկա է 2 սանհանգույց, որոնք սալիկապատված են եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած են սանտեխնիկայով: Բնակարանը մասամբ կահավորված է, ապահովված է անհրաժեշտ տեխնիկայով։ Ունի բաց պատշգամբ` հիասքանչ տեսարանով: Շենքում գործում է անխափան վերելակ: Թաղամասը էկոլոգիապես մաքուր բնակավայր է, որը գտնվում է Հրազդանի գեղատեսիլ կիրճի բարձունքին, ունի խնամված ու կանաչապատ հանգստյան գոտի, մարզահրապարակ, շրջակայքն ապահովված է անվտանգության համակարգով: