Վաճառվում է 2 հարկանի նորակառույց առանձնատուն, որի շինության մակերեսը կազմում է 150 քմ, իսկ հողատարածքինը` 400 քմ: Այն գտնվում է Մալաթիա-Սեբաստիա համայնքում` Հաղթանակի 2-րդ փողոցում: Առանձնատունը նոր է կառուցվել և դեռևս չի բնակեցվել: Այն կապիտալ վերանորոգված է, տեղադրված է մուտքի երկաթյա դուռ, եվրոպատուհաններ։ 1-ին հարկում առկա է հյուրասենյակ, խոհանոց, 1 ննջասենյակ և սանհանգույց, 2-րդ հարկում` 3 ննջասենյակ, 1 սանհանգույց և 2 բաց պատշգամբ: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, հատակը ծածկված է բարձրորակ պրեսգրանիտով ու լամինատով: Սանհանգույցները սալիկապատված են եվրոպական արտադրության սալիկներով: Տան ներքին աստիճաններն ու բաց պատշգամբներն ունեն դարբնի աշխատանքներ: Առանձնատունը պարսպապատված է, տեղադրված է երկաթե դարպաս: