Ազատության պողոտայում՝ Ուրարտու սուպերմարկետի և Քարֆուր առևտրի կենտրոնի մոտ, վաճառվում է 120 քմ մակերեսով 4 սենյականոց արևկող բնակարան, որը գտնվում է 6 հարկանի շենքի 5-րդ հարկում։ Բնակարանը հին կապիտալ վերանորոգված է, տեղադրված են անհատական ջեռուցման և օդորակման համակարգեր, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է բարձրորակ գորգ մանրահատակով։ Սանհանգույցները սալիկապատված են և ապահովված սանտեխնիկայով։ Բոլոր սենյակներն ունեն առանձին մուտքեր, կա 2 փակ պատշգամբ և ներկառուցված պահարաններ։ Բնակարանն ունի եռակողմ տեսարան, կա ընդլայնման հնարավորություն։ Մոտակայքում կան խանութներ, դեղատուն, դպրոց, սրճարաններ և տրանսպորտի կանգառներ։