Վարձակալության է տրվում 3 սենյականոց ընդարձակ և լուսավոր բնակարան՝ 108 քմ մակերեսով, որը գտնվում է Բուզանդի փողոցում` Մալիբու այգու մոտ, 16 հարկանի նորակառույց շենքի 14-րդ հարկում: Տեղադրված են ջեռուցման և օդորակման անհատական համակարգեր, հատակը ծածկված է բարձրորակ լամինատով և սալիկներով: Բոլոր սենյակները և խոհանոցը ժամանակակից ոճով կահավորված են, համալրված են տեխնիկայով և բոլոր անհրաժեշտ պարագաներով: Առկա է բաց պատշգամբ: Շենքում գործում է 2 վերելակ, ապահովված է անվտանգության համակարգով: Բնակարանը գտնվում է քաղաքի լավագույն հատվածում, մոտակայքում են խանութները, բանկերը և ժամանցի վայրերը։