Վաճառվում է 3 սենյականոց բնակարան 65.33 քմ մակերեսով, որը գտնվում է Գայի պողոտայի և Լվովյան փողոցի խաչմերուկի մոտ՝ 16 հարկանի նորակառույց շենքի 2-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ, հատակը ծածկված է լամինատով և պրեսգրանիտով, տեղադրված են եվրո պատուհաններ, սանհանգույցը և խոհանոցը երեսպատված են իսպանական արտադրության սալիկներով և հագեցած են բարձրորակ սանտեխնիկայով։ Բնակարանը չբնակեցված է։ Ունի բաց պատշգամբ։ Շենքն ունի 2 վերելակ, անվտանգության համակարգ, սպասարկման ծառայություն՝ ամսական 2000 դրամ։ Մոտակայքում է գտնվում Թաթուլ Կլպեյանի անվան զբոսայգին, բանկերը, խանութները, սրճարանները, դպրոցը, մանկապարտեզը և տրանսպորտի կանգառները։