Վաճառվում է 3 սենյականոց բնակարան 110.70 քմ մակերեսով, որը տեղակայված է նորակառույց 8 հարկանի շենքի 6-րդ հարկում, Հր. Քոչար փողոցում: Շենքը կառուցված է ժամանակակից տեխնոլոգիաներով` մոնոլիտ կոնստրուկցիայով և բարձր սեյսմակայունությամբ: Բնակարանը 0-ական վիճակում է, պատերի բաժանումներն արված են, գաջված, էլեկտրական լարերն ու խողովակներն անցկացված են, մուտքի դուռը և պատուհանները` տեղադրված: Ըստ հատակագծի բաղկացած է հյուրասենյակից, խոհանոցից, 2 ննջասենյակից, խորդանոցից, 2 սանհանգույցից և բաց պատշգամբից: Շենքում գործում է վերելակ: Առկա է ավտոկայանատեղի 1-ին հարկում: Ցանկության դեպքում հնարավոր է ձեռք բերել կայանատեղի` 4.800.000 դրամից սկսած: