Վաճառվում է 135 քմ մակերեսով 3 սենյականոց արևկող բնակարան` Պարոնյան փողոցում, Դվին հյուրանոցի հարևանությամբ, 12 հարկանի նորակառույց շենքի 6-րդ հարկում։ Բաղկացած է հյուրասենյակից, խոհանոցից, 2 ննջասենյակից, 2 սանհանգույցից և 3 բաց պատշգամբից` Հրազդանի կիրճի գեղեցիկ տեսարանով։ Բնակարանը գտնվում է վերանորոգման փուլում, պատերը ներկված են, տեղադրված են պանորամային պատուհաններ և երկաթյա դուռ, բոլոր կոմունիկացիաները անցկացված են, հատակի մի մասը սալիկապատված է, 2 սանհանգույցները սալիկապատված են եվրոպական արտադրության սալիկներով։ Շենքն ունի 2 վերելակ, անվտանգության համակարգ և ստորգետնյա կայանատեղի։ Բակը խնամված է, կա խաղահրապարակ և կանաչապատ տարածք։ Մոտակայքում կան սրճարաններ, ռեստորաններ, հիվանդանոցներ, խանութներ, բանկեր և տրանսպորտի կանգառներ։