Վարձակալության է տրվում 3 հարկանի առանձնատուն՝ բնակելի 360 քմ մակերեսով և 500 քմ տնամերձ հողատարածքով, որը գտնվում է Աջափնյակում, Սիլիկյան թաղամասում: Առանձնատունը նոր կապիտալ վերանորոգված է, տեղադրված է եվրո պատուհաններ, օդորակիչներ, հատակը ծածկված է պրեսգրանիտով և լամինատով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցները սալիկապատված են եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած են սանտեխնիկայով: Բաղկացած է ընդարձակ ու լուսավոր հյուրասենյակից, խոհանոցից, 5 ննջասենյակից, 3 սանհանգույցից և բաց պատշգամներից: 1-ին հարկը օգտագործվում է որպես ժամանցի սրահ, որտեղ կա փակ լողավազան, շոգեբաղնիք և 1 սանհանգույց: Բոլոր սենյակները հարմարավետ և գեղեցիկ կահավորված են, համալրված են տեխնիկայով և բոլոր կենցաղային պարագաներով: Առանձնատունն ունի փոքրիկ բակ, փակ և բացօթյա ավտոկայանատեղի, ամբողջությամբ պարսպապատված է և ունի երկաթյա դարպաս: