Փ. Բուզանդ փողոցում, այգու հարևանությամբ վաճառվում է, երկարաժամկետ վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում 2 սենյականոց ստուդիո ոճի լուսավոր, կապիտալ վերանորոգված բնակարան, որը գտնվում է 16 հարկանի նորակառույց շենքի 3-րդ հարկում: Ընդհանուր մակերեսը կազմում է 36 քմ։ Տեղադրված է կենտրոնացված ջեռուցման և հովացման համակարգ, ապահովված է կահույքով և անհրաժեշտ տեխնիկայով։ Սանհանգույցը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով: Շենքում գործում է շուրջօրյա անվտանգության համակարգ, առկա է 4 վերելակ: Բակում նախատեսված է ազատ տարածություն մեքենաներ կայանելու համար։ Առկա է ստորգետնյա ավտոկայանատեղի` հավելավճարով: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, ժամանցի վայրերը: