Վարձակալության է տրվում կամ վաճառվում է 4 սենյականոց եվրո վերանորոգումով նրբաճաշակ բնակարան ընդհանուր` 145 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Եկմալյան փողոցում՝ 18 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 15-րդ հարկում: Բնակարանն ապահովված է կահույքով և տեխնիկայով, համալրված բոլոր անհրաժեշտ պարագաներով: Տեղադրված է գազի կաթսա, օդորակիչներ, հատակը ծածկված է լամինատով և կերամոգրանիտով, որը նաև տաքացվում է: Ունի 2 սանհանգույց, որից մեկը կից է ննջասենյակին: Սանհանգույցները սալիկապատված են և հագեցած անհրաժեշտ սանտեխնիկայով: Առկա են 2 բաց պատշգամբ` գեղեցիկ տեսարանով: Կա ինտերնետ և կաբելային հեռուստատեսություն: Շենքն ունի 2 վերելակ, ապահովված է անվտանգության և տեսահսկման համակարգերով: Մոտակայքում է գտնվում Մալիբու նորակառույց այգին, տարբեր խանութներ և ժամանցի վայրեր: