Վարձակալության է տրվում 3 սենյականոց արևկող բնակարան Բայրոնի փողոցում` 86 քմ մակերեսով, որը գտնվում է 5 հարկանի` ստալինյան նախագծի քարե շենքի 3-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչներ, հատակը ծածկված է տաքացվող պրեսգրանիտով և բարձրորակ մանրահատակով: Ջեռուցվում է անհատական ջեռուցման համակարգով։ Սանհանգույցը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով: Սենյակները գեղեցիկ կահավորված են, ապահովված են տեխնիկայով, առկա է բաց պատշգամբ: Մոտակայքում են գտնվում խանութները, բանկերը, Օպերայի և բալետի թատրոնը, սրճարաններն ու ժամանցի վայրերը: