Վաճառվում է 2 սենյականոցը դարձրած 3` բնակարան 68 քմ մակերեսով, որը գտնվում է Սեբաստիա փողոցում, 9 հարկանի շենքի 7-րդ հարկում։ Հատակը ծածկված է մանրահատակով և լամինատով։ Սանհանգույցները սալիկապատված են և հագեցած սանտեխնիկայով։ Խոհանոցը և սենյակները կահավորված են, ապահովված կենցաղային տեխնիկայով։ Բոլոր սենյակներում կան պատուհաններ, առկա է բաց պատշգամբ։ Շենքում տեղադրվել է նոր վերելակ։ Մոտակայքում են գտնվում թաղապետարանը, եկեղեցին, խանութները, շուկան, բանկերը և տրանսպորտի կանգառները։