Երկարաժամկետ վարձակալության կամ օրավարձով է տրվում 2 սենյականոց բնակարան` 48 քմ մակերեսով, որը գտնվում է Արամի փողոցում՝ 16 հարկանի նորակառույց շենքի 12-րդ հարկում։ Բնակարանը բարձրորակ շինանյութով կապիտալ վերանորոգված է և չբնակեցված, տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և սալիկներով: Սանհանգույցը երեսպատված է եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած է սանտեխնիկայով։ Խոհանոցը և սենյակները կահավորված են, ապահովված բարձրորակ տեխնիկայով և բոլոր պարագաներով։ Բաց պատշգամբից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի քաղաք։ Շենքում կա անվտանգության համակարգ, գործում է 2 վերելակ, առկա է ստորգետնյա կայանատեղի: Մոտակայքում է գտնվում Մալիբու զբոսայգին, խանութները, բանկերը և ժամանցի վայրերը։