Վարձակալության է տրվում 2 սենյականոց բնակարան 67 քմ մակերեսով, որը գտնվում է Վ. Սարգսյան փողոցում, 12 հարկանի բազմաֆունկցիոնալ շենքի 7-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, հատակը ծածկված է սալիկներով, տեղադրված են անհատական ջեռուցման և օդորակման համակարգեր, եվրո պատուհաններ։ Սանհանգույցը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով։ Բնակարանն ապահովված է ժամանակակից կահույքով և կենցաղային տեխնիկայով, ունի լվացքատուն։ Շենքի բնակիչների համար կա հնարավորություն օգտվելու մարզասրահի, լողավազանի և շոգեբաղնիքի ծառայություններից` անվճար: Շենքը հայտնի «Պիացա Գրանդե» բիզնես կենտրոնն է, որի 1-ին հարկում տեղակայված են սրճարաններ, էսթետիկ կենտրոններ և բանկեր, գտնվում է Հանրապետության հրապարակի և նորակառույց այգու հարևանությամբ: