Ծարավ Աղբյուր փողոցում` բուսաբանական այգու մոտ` էլիտար թաղամասում վարձակալության է տրվում կամ վաճառվում է ընդարձակ ու հարմարավետ 6 սենյականոց լուսավոր բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 230 քմ և զբաղեցնում է 5 հարկանի նորակառույց շենքի 3-րդ, 4-րդ և 5-րդ հարկը, որը ձեղնահարկ է: Բնակարանը դիզայներական ոճով կապիտալ եվրո նորոգված է, տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, 4 օդորակիչ, հատակը ծածկված է բարձրորակ փայտե մանրահատակով, իտալական արտադրության կավրոլինով և լամինատով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ 1-ին հարկում կա ընդարձակ ու լուսավոր հյուրասենյակ, խոհանոց, 1 աշխատասենյակ, 1 սանհանգույց և 2 խորդանոց, 2-րդ հարկում` 4 ննջասենյակ, զգեստասենյակ` լի ներկառուցված դարակներով, 2 սանհանգույց և 2 լոգասենյակ, 3-րդ հարկը ազատ տարածք է, որը կարող է օգտագործվել որպես խաղասենյակ, կա 1 սանհանգույց: Սանհագույցները սալիկապատված են եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած են բարձրորակ սանտեխնիկայով: Ունի 2 բաց պատշգամբ, որոնցից բացվում են գեղեցիկ տեսարաններ: Բնակարանն ապահովված է նորաոճ կահույքով, անհրաժեշտ տեխնիկայով, ունի ստորգետնյա ավտոկայանատեղի` 2 մեքենայի համար, նկուղ: Կանաչապատ տարածքը մշտապես խնամվում է, կա խաղահրապարակ, ապահովված է անվտանգության համակարգով, սպասարկման աշխատակիցներով: Հարևանությամբ է գտնվում "Գազպրոմ" կրթահամալիրը և մարզադպրոցը, մանկապարտեզը, խանութները, դեղատները և ժամանցի վայրերը: