Երկարաժամկետ վարձակալության կամ օրավարձով է տրվում 3 սենյականոց` 120 քմ մակերեսով բնակարան, Հյուսիսային պողոտայում, 10 հարկանի շենքի 9-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված է կենտրոնացված ջեռուցման և հովացման համակարգ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով և լամինատով։ Սանհանգույցները երեսպատված են եվրոպական սալիկներով և հագեցած են սանտեխնիկայով, առկա է ջակուզի։ Խոհանոցը և սենյակները կահավորված են, ապահովված բարձրորակ կենցաղային տեխնիկայով և բոլոր պարագաներով։ 2 բաց պատշգամբից բացվում է գեղեցիկ տեսարան։ Շենքում կա անվտանգության համակարգ, 2 վերելակ։ Մոտակայքում են գտնվում խանութները, բանկերը և ժամանցի վայրերը։