Վաճառվում է 3 սենյականոց լուսավոր բնակարան` 100 քմ մակերեսով, որը գտնվում է Գրիբոյեդով փողոցում՝ 16 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 7-րդ հարկում։ Բնակարանը բարձրորակ նյութերով կապիտալ վերանորոգված է և չբնակեցված, տեղադրված է գազի կաթսա, 3 օդորակիչ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է պրեսգրանիտով և լամինատով, 2 սանհանգույցը երեսպատված են եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած են բարձրորակ սանտեխնիկայով։ Պատուհանագոգը մարմարապատ է: Խոհանոցը նորաոճ կահավորված է, ապահովված է տեխնիկայով: Բնակարանն ունի բաց պատշգամբ։ Շենքում գործում է 2 վերելակ: Մոտակայքում են գտնվում խանութները, բանկերը և ժամանցի վայրերը: Վաճառվում է խոհանոցի կահույքի և տեխնիկայի հետ միասին: