Վաճառվում է 2 հարկանի` 200 քմ շինության մակերեսով և 250 քմ հողատարածքով նորակառույց թաունհաուս, որը գտնվում է 0-ական վիճակում՝ Ավան համայնքի Թումանյան թաղամասում։ Տեղադրվել է մուտքի երկաթյա դուռ, եվրո պատուհաններ։ Կոմոունիկացիաներն առկա են, էլեկտրական լարերը, կոյուղին և ջրամատակարարման խողովակները անցկացված են, պատերի բաժանումներն արված են, հարթեցված ու սվաղված։ 1-ին հարկում առկա է հյուրասենյակ, խոհանոց, զգեստասենյակ, լվացքատուն, 2 սանհանգույց և 2 մեքենայի համար նախատեսված ավտոտնակ։ 2-րդ հարկում կա 4 ննջասենյակ, 2 սանհանգույց և բաց պատշգամբ՝ գեղեցիկ տեսարանով։ Տանիքը հարթ է, որտեղ կա տեռասա։ Բակը պարսպապատված է, առկա է բացօթյա կայանատեղի։ Տարածքը բնակեցված է, մոտակայքում կան թաունհաուսներ, նորակառույց շենքեր, դպրոց, մանկապարտեզ և տրանսպորտի կանգառներ։