Օրավարձով կամ երկարաժամկետ վարձակալության է տրվում 1 սենյականոց հարմարավետ առանձնատուն` 38 քմ մակերեսով, որը գտնվում է քաղաքի լավագույն հատվածում, Կասկադ համալիրի և Մատենադարանի հարևանությամբ, Անտառային փողոցում: Այն կապիտալ նորոգված է, ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով: 1-ին հարկում ավտոտնակն է, 2-րդ հարկում հյուրասենյակը, ստուդիո խոհանոցը և սանհանգույցը, որը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով: Տեղադրված է եվրո պատուհաններ, ջեռուցումն ու հովացումը կատարվում է օդորակիչի միջոցով: Հատակը ծածկված է լամինատով: Տունը գեղեցիկ կահավորված է, համալրված է անհրաժեշտ տեխնիկայով: Գտնվում է շատ հարմար դիրքում, մոտ են խանութները, բոլոր ենթակառուցվացքները և ժամանցի վայրերը: