Փ. Բուզանդ փողոցում, Հանրապետության հրապարակի հարևանությամբ օրավարձով կամ երկարաժամկետ վարձակալությամբ է տրվում, նաև վաճառվում է 2 սենյականոց բնակարան` 40 քմ մակերեսով, որը գտնվում է 16 հարկանի նորակառույց շենքի 4-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված են պանորամային պատուհաններ, ունի գեղեցիկ տեսարան: Ջեռուցումն ու հովացումը կատարվում է կենտրոնացված համակարգով: Հատակը ծածկված է լամինատով, սանհանգույցը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը կահավորված է և համալրված է անհրաժեշտ տեխնիկայով: Շենքում գործում է շուրջօրյա անվտանգության համակարգ: Առկա է ստորգետնյա ավտոկայանատեղի` հավելավճարով: Հարևանությամբ կան բազում խանութներ, բանկեր և ժամանցի վայրեր: Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին: